Ներքին 6 ամիս առաջ - 16:17 20-03-2026

2028-ից կրթությունը Հայաստանում կլինի ամբողջությամբ անվճար․ Անդրանիկ Թևանյան

Կրթության ոլորտում արմատական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտություն կա․ այս մասին այսօր «Մայր Հայաստան» կուսակցության նախընտրական առաջարկների ներկայացման ժամանակ ասաց կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը՝ ներկայացնելով իր ծրագրային դրույթները։

«Վրաստանի օրինակը պետք է բերեմ․ այնտեղ հայտարարվել է, որ բարձրագույն կրթությունը լինելու է անվճար, և դա բխում է նրանց բյուջետային հնարավորություններից»,– նշել է նա՝ ընդգծելով, որ տնտեսական զարգացման պարագայում նման մոդել հնարավոր է կիրառել նաև Հայաստանում։

Թևանյանի խոսքով՝ իրենց ծրագրով նախատեսվում է կրթության ամբողջական անվճարացում։ «2028 թվականից մենք կկարողանանք ապահովել, որ պետական դպրոցները, մանկապարտեզները, քոլեջները և բուհերը լինեն անվճար՝ պետության կողմից»,– ասել է նա՝ դա կապելով տնտեսական աճի կանխատեսվող տեմպերի հետ։

Նա նաև ընդգծել է կրթության դերի կարևորությունը պետության զարգացման մեջ․ «Կրթության վրա պետք է հսկայական ներդրումներ կատարել, որպեսզի մենք ստանանք Հայաստանի Հանրապետության իրական քաղաքացիներ»։

Քաղաքական գործիչը հավելել է, որ կրթական խնդիրները, իր գնահատմամբ, անմիջականորեն անդրադառնում են երկրի ընդհանուր իրավիճակի վրա։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան