Ներքին 4 ամիս առաջ - 14:42 20-03-2026

Արցախահայության վերադարձի իրավունքը պետք է ներառվի ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում․ Անդրանիկ Թևանյան

Արցախահայության վերադարձի իրավունքը պետք է ներառվի Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում․ այս մասին այսօր «Մայր Հայաստան» կուսակցության նախընտրական առաջարկների ներկայացման ժամանակ ասաց կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

«Արցախահայության վերադարձի իրավունքը պետք է դրվի Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում, և դրա հետ կապված միջազգային խոշոր խաղացողները որևէ խնդիր չունեն»,- նշել է նա՝ ընդգծելով, որ իր գնահատմամբ բացի Հայաստանի իշխանությունից և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից, մյուս կենտրոնները չեն հակադրվում այս հարցի առաջմղմանը։

Թևանյանի խոսքով՝ օրակարգային պետք է դառնան նաև արցախահայության սոցիալական և այլ իրավունքները։ «Արցախահայության սոցիալական և այլ միջազգայնորեն պաշտպանված իրավունքները պետք է նորից հայտնվեն մեր օրակարգում»,- ասել է նա՝ օրինակ բերելով փախստականների հարցով միջազգային ֆինանսավորման պրակտիկան։

Անդրադառնալով միջազգային դերակատարներին՝ Թևանյանը նշել է, որ եվրոպական կառույցների ներկայացուցիչները ևս պետք է ներգրավվեն գործընթացում։ «Այս շրջանակները պետք է իրենց մեղքը քավեն՝ մասնակցելով թե՛ արցախահայության վերադարձի իրավունքի ապահովմանը, թե՛ նրանց սոցիալական և այլ իրավունքների պաշտպանությանը»,- հայտարարել է նա՝ հիշատակելով Էմանուել Մակրոնին, Ժոզեպ Բորելին, Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Շառլ Միշելին։

Նա նաև անդրադարձել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած գործընթացներին՝ դրանք կապելով Արցախի հետագա իրադարձությունների հետ։

Ամենից շատ դիտված

16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
23:34 Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը. ArmLur.am
21:23 Էսօր ամենաշքեղ մամայիս ծնունդն ա. Լուիզա Ներսիսյանի դստեր շնորհավորանքն ու կեսգիշերային անակնկալը
17:35 Ծորակից եկող ջրից սատկած լեշի հոտ էր գալիս․ ֆեյսբուքյան օգտատեր
23:19 Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» ու վարորդի մարմինը․ մահացածը Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակիցներից է եղել
19:28 Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
18:02 Աշխատավարձերի խորը բևեռացում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. ղեկավարման խնդի՞ր, թե՞ անարդարություն
18:25 Wildberries-ի վաճառողները բողոքում են անօդաչուների հարվածներից հետո աջակցության բացակայությունից և ցածր փոխհատուցումներից
20:38 Դիտարկում եմ Իրանին զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր, քան բոլոր նախորդները․ Թրամփ
18:05 ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքում