Ներքին 4 ամիս առաջ - 12:49 18-03-2026

2 տարի է՝ 65 հազար դրամը չեն վերադարձնում, մինչդեռ միլիոնների գործեր են բացահայտվում․ ակցիայի մասնակից

Ինչպես արդեն հայտնել եննք, այս պահին Կիբերխարդախություններից տուժածները Դատախազության դիմաց ակցիա են անում։

«Քաշեցին թոշակը գրեթե ամբողջությամբ։ Նոր էինք ստացել, չէինք հասցրել օգտագործել։ Արդեն 2 տարի է անցել, բայց գումարը չենք կարողացել հետ ստանալ։ Մի տարի առաջ զանգել էինք, ասել էին՝ կկապվեն մեզ հետ, բայց այդպես էլ ոչ մի արձագանք չեղավ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նա նշեց՝ խոսքը 65 հազար դրամի մասին է, որը հափշտակվել է կիբերհանցագործության արդյունքում։ Չնայած վերջին շրջանում բազմաթիվ նման դեպքեր բացահայտվել են, սակայն իրենց գումարը չի վերադարձվել։

«Միլիոնների մասին խոսում են, բացահայտումներ են անում, բայց այդ 65 հազար դրամը այդպես էլ չեն վերադարձնում։ Եվ ես միայն մեր դեպքը չեմ ասում՝ հավանաբար շատ թոշակառուներ են նման վիճակում հայտնվել»,- նշեց նա։

Ակցիայի մասնակիցը հավելեց, որ դեպքից հետո դիմել են իրավապահ մարմիններին, տվել են համապատասխան հայտարարություններ, սակայն գործընթացը որևէ արդյունքի չի հանգեցրել։

«Մենք դիմել ենք, գնացել ենք թե՛ ոստիկանություն, թե՛ դատախազություն։ Մի անգամ էլ զանգեցինք, ասացին՝ մենք ձեզ կզանգահարենք, բայց այդպես էլ չզանգեցին»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ խնդիրը միայն գումարի վերադարձը չէ, այլ նաև նման դեպքերի կանխումը։ «Կարևոր է, որ մարդկանց չխաբեն։ Բայց եթե մեղավորները հայտնաբերվել են, ինչո՞ւ չեն վերադարձնում այդ 65 հազար դրամը»,- նշեց ակցիայի մասնակիցը՝ հավելելով, որ հույսը աստիճանաբար նվազում է։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից