Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:25 16-08-2023

Չսպասեք ևս 100 տարի և սկսեք ճանաչել Արցախի ցեղասպանությունը, մեզ դա պետք չէ․ ակցիայի մասնակից

Հավաքվել ենք մեր ձայնը սելի դարնելու, որ հայ ազգի հետ հերթական ցեղասպանությունն է տեղի ունենում։ 100-ից ավել տարի առաջ նույնն է տեղի ունեցել և ամբողջ աշխարհը լռել է, հարյուրավոր տարիներ հետո գուցե իրենց խղճի խայթից, գուցե քաղաքական շահից ելնելով սկսել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց դա արդեն ոչ մեկի կյանքը չի փրկել։ Այս մասին այսօր ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց կազմակերպված ակցիայի ժամանակ հայտարարեց մասնակիցներից մեկը։

«Հենց էս պահին ևս մեկ ցեղասպանություն տեղի է ունենում Արցախում, երեկ եղել է սովամահության դեպք, այսօր մի կին իր չծնված երեխաին է կորցրել շտապօգնության մեքենա չլինելու պատճառով։ Չսպասեք ևս 100 տարի և սկսեք ճանաչել Արցախի ցեղասպանությունը, մեզ դա պետք չէ։ Հենց հիմա, հենց այսօր դուք ունեք այդ հնարավորությունը կանխելու ցեղասպանությունը, բոլոր գերտերություններն ունեն հնարավորութուն բռնելւ Ադրբեջանի ցեղասպան ձեռքը։ Աշխարհը հումանիզմից ու ժողովրդավարությունից է խոսում, ոչ միայն ՀՀ իշխանությունները, այլ նաեւ աշխարհը պետք է խոսի, թե ինչ է տեղի ունենում Արցախում. մարդիկ սոված են, երեխաները թերսնված են, վիժման դեպքերն են ավելացել․․․ Ապացուցեք, որ գոյություն ունեն մարդու իրավունքներ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան