Արտաքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 21:34 17-03-2026

Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդը ծայրահեղ ծանր վիճակում է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդն առողջական խնդիրների պատճառով վերակենդանացման բաժանմունքում է, միացված է արհեստական շնչառության սարքին։ Նա հիվանդանոց է տեղափոխվել ներքին արյունահոսությամբ։

Այս մասին հայտնում է Oragir.News-ի թղթակիցը Թբիլիսիից: Ըստ մեր թղթակցի՝ հիվանդանոցում են այս պահին գտնվում Վրաստանի առողջապահության նախարարը և հիվանդանոցի տնօրեն Սոֆո Ասպանիձեն:

Նշվում է, որ բժիշկներն ամեն ինչ անում են՝ նրա կյանքը փրկելու համար, սակայն պատրիարքի վիճակը շարունակում է մնալ մտահոգիչ:

Պատրիարքի առողջական վիճակի մասին լուրը դեռևս առավոտյան հայտնել էր երկրի առողջապահության նախարարը, ըստ որի՝ Իլյա 2-րդի իրավիճակը շարունակում է մնալ շատ ծանր և մտահոգիչ։

Իլյա 2-րդը վրաց եկեղեցին ղեկավարում է գրեթե կես դար, 2017թ-ից նրա որոշմամբ Շիո Մուջիրին նշանակվել էր պատրիարքի տեղապահ։ Վրացական մեդիայում վերջին տարիներին ժամանակ առ ժամանակ հենց Շիո Մուջիրիի անունն է շրջանառվում որպես նոր պատրիարքի հավանական թեկնածու։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
23:50 Խլված մանդատներով ձևավորված խորհրդարանը կարող է ունենալ աթոռներ, բայց ոչ երբեք՝ ժողովրդի վստահությունը