Ուղիղ եթեր
Արտաքին 7 ամիս առաջ - 16:41 17-03-2026

Իրանում պատերազմի ձգձգման դեպքում ևս 45 միլիոն մարդ սովի կմատնվի․ ՄԱԿ

Աշխարհում սովից տառապող մարդկանց թիվը կարող է ավելանալ ևս 45 միլիոնով և պատմական ռեկորդային ցուցանիշի հասնել, եթե Մերձավոր Արևելքում հակամարտությունը ձգձգվի մինչև հունիս։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) գործադիր տնօրենի տեղակալ Կարլ Սկաուն։

«Մեր վերլուծության համաձայն՝ եթե Մերձավոր Արևելքում հակամարտությունը շարունակվի մինչև հունիս, ապա գների աճը կարող է հանգեցնել նրան, որ ևս 45 միլիոն մարդ հայտնվի սովի մատնվածների թվում»,- Ժնևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նա։ «Սա կհանգեցնի նրան, որ աշխարհում սովի մակարդակը կհասնի ռեկորդային ցուցանիշի, ինչը սարսափելի հեռանկար է»։

Սկաուն նշել է, որ «աշխարհում 319 միլիոն մարդ է տառապում պարենի սուր պակասից»։ Սա ռեկորդային ցուցանիշ է, որն ընդամենը հինգ տարի առաջ երեք անգամ ավելի փոքր էր։ Այսպիսով, մինչև հունիս այս թիվը կարող է գերազանցել 360 միլիոնը, հավելել է նա։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ