Հետո ի՞նչ, այ քեզ բան, պատիժը չպետք է հասնի Նիկոլ Փաշինյանին, մեր իշխանությանը. Զարեհ Սինանյան
Այսօր՝ մարտի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն անդրադարձավ լրագրողի հարցին, թե երբ պետք է իշխանությունը պատժվի Արցախի օկուպացման համար, քանի որ հենց նրանց օրոք է այն օկուպացվել:
«Հետո ի՞նչ, այ քեզ բան, այսինքն: Պատիժը չպետք է հասնի Նիկոլ Փաշինյանին, մեր իշխանությանը։ Մի հասարակ օրինակ. ասենք, հարբեցողը կլինիկական հիվանդություն ունի, լյարդի ցիռոզ է ստացել, խմում է, խմում է, խմում է, վերջին վայրկյանին գալիս է մի հատ բժիշկ, ասում են՝ փրկի կյանքը, ու բժիշկը չի կարողանում կյանքը փրկել»,-նշեց նա։
Օրինակին արձագանքելով՝ լրագրողները նշեցին, որ այդ դեպքում Փաշինյանը կարող էր հրաժարական տալ՝ հանրության հետ անկեղծ լինելով, ասելով՝ չի կարողանում փոխել իրավիճակը:
«Ձեր ասածն անպատասխանատվություն է, ի՞նչ է նշանակում թող հրաժարական տար»,-հավելեց Սինանյանը։