Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 4 ամիս առաջ - 22:30 16-03-2026

«Հաց բերողին» հիշում եմ, բայց չեմ հավատում, որ նրա մահվան մեղավորները կպատժվեն․ հարցում

2017թ. մարտի 16-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացավ Արթուր Սարգսյանը, որը 2016թ. հուլիսյան իրադարձություններից հետո հայտնի դարձավ «հաց բերող» անունով:

Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 17-ին ՊՊԾ գունդը գրաված «Սասնա Ծռեր» խմբին հաց հասցրած 49-ամյա Արթուր Սարգսյանը մեղադրվում էր պատանդներ պահելուն և զենք-զինամթերք տեղափոխելուն ու պահելուն օժանդակելու մեջ: Արթուր Սարգսյանն ուներ զինծառայության ընթացքում ստացած Բեխտերևի հիվանդությունը։ Թեև Բեխտերևի հիվանդությունը ներառված է պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում (Կառավարության 2006թ. 825-Ն որոշմամբ), Արթուր Սարգսյանի վրա դա չտարածվեց` նա երկու անգամ ձերբակալվեց և կալանավորվեց:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հաց բերողին հիշո՞ւմ եք։ Հավատո՞ւմ եք, որ նրա մահվան մեղավորները կպատժվեն»։

Հարցվածների մի մասը նշեց, որ հիշում է նրան, բայց չի հավատում, որ նրա մահվան մեղավորները կպատժվեն, որոշներն էլ ասացին, որ չեն հիշում, թե ով է նա։

«Չէ, չեմ հիշում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ կառավարությունից է կախված, որ մինչև հիմա մեղավորները չեն պատժվել։ «Հա հիշում եմ, իհարկե հավատում եմ, որ իր մահվան մեղավորները կպատժվեն։ Էդ արդեն կառավարությունից ա կախված, որ մինչև հիմա չեն պատժվել»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ երկար քննություն է գնում, բայց կպատժվեն մեղավորները։ «Այո հիշում եմ, բնական ա, որ նրա մահվան մեղավորները կպատժվեն։ Երկար քննություն ա գնում, էնպես որ վաղ թե ուշ ամեն ինչ իրա տեղնա ընկնում»,- ասաց նա։

«Իհարկե, դեպքերը գիտեմ, բայց ոչ մի բանի չեմ հավատում, անհուս է»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից