Նախընտրական գործընթացների ֆոնին հասարակության մեջ ակտիվ քննարկվում է, թե ով կարող է ղեկավարել Հայաստանը առաջիկա շրջանում։ Տարբեր քաղաքական ուժեր արդեն հայտարարում են իրենց ծրագրերի և վարչապետի թեկնածուների մասին։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և հարցրել. «Ձեր կարծիքով՝ ո՞վ կլինի Հայաստանի վարչապետը հունիսի 7-ից հետո»։
Քաղաքացիների պատասխանները տարբեր էին։
«Ոչ մեկը, արժանի չունենք՝ Նիկոլից սկսած, Սամվել Կարապետյանից վերջացրած»,– ասաց մի տղամարդ։
«Ով ուզում է՝ լինի, բացի Նիկոլից, թեկուզ նախկինները, թեկուզ Ռոբերտ Քոչարյանը»,– հիասթափված պատասխանեց մի կին։
«Նիկոլը մենակ աղետ էր»,- նշեց մեկ քաղաքացի։
Մի տղամարդ բարկացած նշեց, թե Վարդան Ղուկասյանը։
Մի կին ծիծաղելով ասաց․ «Չգիտեմ, կարծում եմ Պուտինը»։
«Կուզեի Արման Բաբաջանյանը լիներ»,– նշեց մի տղամարդ։
Մի կին ռուսերեն պատասխանեց, թե վստահությունը կորել է․ «Ոչ մեկ»։
Մեկ այլ կին էլ ընդգծեց. «Ոչ մեկը, Նիկոլը բարի է, բայց շատ թույլ է»։
Մանրամասները՝ տեսանյութում։