Ներքին 4 ամիս առաջ - 16:07 16-03-2026

Ապօրինի ծառահատման դեպքերը չարձանագրելու դիմաց «Հայանտառ»-ի պաշտոնատար անձինք կաշառք են ստացել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառապետերից մեկը անտառապահի հետ խմբի կազմում, ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողների օգտին ապօրինի անգործության համար, վերջիններիս կողմից ապօրինի ծառահատումներն անխոչընդոտ իրականացնելու դիմաց պարբերաբար կաշառք են ստացել նրանցից: Այս մասին տեղեկանում ենք Հակակոռուպցիոն կոմիտեից։

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված անտառապետը, երկու քաղաքացու կողմից իրականացված ապօրինի ծառահատումները չարձանագրելու դիմաց, 2023 թվականի հոկտեմբերին որպես կաշառք պահանջել է 105.000 ՀՀ դրամ՝ դրա մի մասը անտառապահին փոխանցելու նպատակով: Բացի այդ, բացահայտվել է անտառապետի և անտառապահի կողմից խմբի կազմում նույն ժամանակահատվածում ապօրինի ծառահատումների դիմաց կաշառք ստանալու ևս մեկ դեպք:

Քրեական վարույթով պարզվել է նաև, որ հիշյալ անտառապետը, իշխանական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործել է ի վնաս պետական շահերի և իր պաշտոնավարման ընթացքում չի արձանագրել անտառնտեսության տարածքում այլ անձանց կողմից իրականացվող ծառահատումները, որպեսզի վերջիններս իրավապահ մարմիններին չհայտնեն իր իսկ կողմից կազմակերպված ապօրինի ծառահատումների դեպքերի վերաբերյալ:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառապետին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ) և 441-րդ հոդվածի 1-ին մասով: Մեղադրանքներ են ներկայացվել ևս 3 անձի, այդ թվում՝ անտառապահին:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Նախաքննությամբ բացահայտվել են նաև «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի վերը նշված պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու այլ դրվագներ, որոնցով նախաքննությունը շարունակվում է:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից