Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 11:29 16-03-2026

Երևանի օդը հիմա ավելի մաքուր է՝ չնայած շինարարությանն ու մեքենաներին. Տիգրան Ավինյան (տեսանյութ)

Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ, անդրադառնալով օդի աղտոտվածությանը, նշեց, որ, օրինակ, նոյեմբերի համեմատ, Երևանի օդը հիմա ավելի մաքուր է:

«Երևան քաղաքում օդի որակը նոյեմբերից մարտ ամիսերի ընթացքում մեծամասամբ պայմանավորված է մեր մթնոլորտային շերտի մթնոլորտային առաստաղի բարձրությամբ:

Սա բնակլիմայական երևույթ է, որի ժամանակ այդ շրջանում մեր մթնոլորտային շերտը 1,200 մետրից իջնում է մինչև 80-100 մետր, և փաստացի բոլոր աղտոտումները, որոնք առկա են եղել 1,200 մետրի վրա, խտացնում են 80 և 100 մետրի վրա, սա տեղի է ունենում ոչ միայն Երևանում, այլ ամբողջ Արարատյան դաշտավայրում՝ Վեդիում, Արտաշատում, Թուրքիայի տարածքներում և պայմանավորված է մեր աշխարհագրական դիրքով ու բնակլիմայական պայմաններով:

Երևանի քաղաքապետարանը ձեռքերը ծալած չի նստում և տալիս է բաց տվյալներ Երևան քաղաքում օդի որակի վերաբերյալ: Երբ օրերը տաքանում են, այդ երևույթները վերանում են, մեր մթնոլորտային շերտը բարձրանում է 1,200-ից մինչև 2,000 մետր բարձրության, ու այն աղտոտման մակարդակը, որ տեսանք նոյեմբերին, այևս չենք տեսնում: Սա ևս մեկ անգամ գալիս է ասելու, որ երևանցիները փորձեն լսել այն փաստահեն տվյալները, որոնք որ ներկայացնում ենք»,- նշել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում