Ներքին 3 ամիս առաջ - 10:39 16-03-2026

Շատ եմ խնդրում՝ այլևս կնոջս շուն չտալ. մեր տանն էլ տեղ չկա. Ավինյան

Այսօր՝ մարտի 16-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ, անդրադառնալով «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի 2025 թվականի զեկույցին, Տիգրան Ավինյանը դիմեց կենտրոնի ղեկավար Հարություն Առաքելյանին.

«Գովելի է, որ նախորդ տարի 83 շուն է որդեգրվել, որոնցից մեկին մենք ենք որդեգրել, բայց, պարո՛ն Առաքելյան, շատ եմ խնդրում, այլևս կնոջս շուն չտալ. մեր տանն էլ տեղ չկա: Նրանք արդեն 3-ն են»: