Ներքին 3 տարի առաջ - 22:45 12-04-2023

Վտանգի զգացողությանը հաղթում է սեփական տանն ապրելու ցանկությունը․ Քրիստինե Վարդանյանն այցելել է Տեղ

ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մի քանի արձանագրում Տեղ գյուղի և սահմանամերձ շրջաններում բնակվող մեր հայրենակիցների հետ շփումների արդյունքում.

1. Թշնամու հետ խաղաղության քարոզը դեռևս լայն արձագանք չունի մարդկանց շրջանում: Մարդկանց գերակշիռ մեծամասնությունը հասկանում է թշնամուց եկող սպառնալիքը և փնտրում է ուղիներ դրան դիմագրավելու համար: Ադրբեջանի ամեն հերթական ագրեսիա ամրապնդում է այս մտայնությունը:

2. Ռազմական ագրեսիան չի սահմանափակվում միայն տարածքների գրավմամբ:

Տեղ գյուղում, օրինակ, այսօր թեև բաց են եղել դպրոցները և ուսուցիչները եղել են աշխատավայրում, իրավիճակով պայմանավորված բնականոն դասապրոցես ամեն դեպքում չի ստացվել իրականացնել:

Կտրուկ ավելացել են անորոշությունները և ռիսկերը. ինչպե՞ս պետք է զբաղվել անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ, ինչպես պետք է շարունակել կյանքը գյուղում նոր պայմաններում. սրանք հարցեր են, որը տալիս է յուրաքանչյուր բնակիչ:

3. Ընդհանուր առմամբ բացակայում է արձանագրումը, որ իրավիճակը փոխելու ամենամեծ ռեսուրսները ունեն պետական բարձր պաշտոն զբաղեցնողները, իշխող խմբակցությունը: Մարդիկ հավասար ակնկալիք ունեն բոլորից, որովհետև դիմագրավում են գոյաբանական մարտահրավերների և առանց խտրության ակնկալում են օգնություն բոլորից: Միևնույն ժամանակ մեծ անվստահություն կա բոլոր քաղաքական ուժերի նկատմամբ, ովքեր ի սկզբանե, պետք է լինեն այս հարցերի հասցեատերերը:

Բոլոր բնակավայրերում հարցուփորձից հետո, պարզվում է, որ այս նարատիվները սնուցող նյութեր մարդիկ հիմնականում կարդում կամ դիտում են սոցիալական ցանցերի կասկածելի աղբյուրներից, որոնց համար ընդհանուր է 4 երևույթ.

1. լոյալությունը կամ սատարումն իշխող ուժին
2. Թուրքիայից և Ադրբեջանից եկող վտանգի նվազեցումը
3. հակառուսականությունը
4. Ոչ իշխանական ուժերի նկատմամբ ատելության սերմանումը

4. Ամեն դեպքում, հատկապես այսպիսի իրավիճակներում, մարդիկ կարևորում են իրենց նկատմամբ դրսևորած ցանկացած ուշադրություն:

Հ. Գ․ նկարն այսօր Տեղ գյուղ այցելությունից է: Այստեղից մի քանի հարյուր մետր այն կողմ ՀՀ սահմաններ ներխուժած ադրբեջանական ուժերն են, իսկ գյուղի բնակիչները, որոնք ամեն քայլափոխի տեսնում են այդ պատկերը, իրենց այցելած մարդկանց հրավիրում են շախմատ խաղալու, փեթակներին այցելելու, սուրճ խմելու, որովհետև վտանգի զգացողությանը հաղթում է սեփական տանն ապրելու ցանկությունը»:

Ամենից շատ դիտված

22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
12:21 Չնայած ցավին՝ նրանք չեն հանձնվում. Գոռ Հակոբյանի հրապարակումը հիվանդասենյակից
22:35 Արման Ծառուկյանն աստղային «շաբաշ» է տվել ամուսնացող զույգին
20:44 Լեհաստանին և Ուկրաինային քաղաքական հակամարտության մեջ ներքաշելը ռազմավարական սխալ է․ Տուսկ
08:25 1 զոհ, 11 վիրավոր. Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը
09:00 Բառարանային «հեղաշրջում»․ ինչպես է ԿԿՀ֊ն սրբագրում վարչապետի ատելության խոսքը
19:05 Ֆրանսիայում ուժեղ շոգի պատճառով 845 դպրոցներ և քոլեջներ կփակվեն
08:35 Ինչո՞ւ Հայաստանը չի արգելում ռուսական որոշ ապրանքատեսակների մուտքը մեր երկիր․ Թաթուլ Հակոբյան
22:43 Ձեր տված յուրաքանչյուր ձայն ինձ համար արժեք է. դա վստահություն է, որը պարտավորեցնում է. Թաթոյան
21:18 Ուշադրություն չենք դարձնում ամերիկյան uպառնալիքներին․ Ղալիբաֆ