Ներքին 4 տարի առաջ - 15:40 09-02-2022

Խոշոր հրդեհ՝ Երևանում. հրշեջները մարել են սեփական տանն առաջացած կրակը

Այսօր՝ փետրվարի 9-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Շենգավիթի 11-րդ փոոցի 2-րդ նրբանցքի 28 տան տանիքից ծուխ է նկատվում, և կան կասկածներ, որ տանը հրդեհ է բռնկվել։

Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։ Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արամ Ղազարյանին պատկանող տանը, և հիմա ընտանիքի անդամները, ովքեր հայր ու դուստր են, խնդրանքով դիմում են Երևանի քաղաքապետին ու Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին, որպեսզի հնարավորության սահմաններում իրենց օգնության ձեռք մեկնեն, քանի որ իրենք ինքնուրույն ի վիճակի չեն հրդեհի հետևանքով տան վերանորոգման հարցերը լուծել։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան