Շարքային քաղաքացիներին գուցե ոչինչ չասի Վահե Պետրոսյան անունը, իսկ տնտեսվարողներն էլ նրան կճանաչեն որպես «Լոգիկոնի» (հաշվապահական ՍՊԸ) Վահե, սակայն նրա անվամբ գրանցված են տասնյակից ավելի կառուցապատող կազմակերպություններ և բիզնես կենտրոններ։
Վահե Պետրոսյանը 2000֊ականների սկզբից իրականացրել է զանգվածային շինարարությունների թղթաբանությունը և եղել է հարկային մարմիններում վերջնական ,«հարց լուծողը», ինչի արդյունքում հետագայում համատեղ գործունեություն ծավալեց նախագահի վերահսկողության ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանի հետ։

Այս օրերին ևս նախկինում կոպեկներով սեփականացրած որոշ պետական գերատեսչական շենքեր (Թումանյան 8, այլ) Պետրոսյանի օգնությամբ փոխում են իրական սեփականատերերին։
Թեման ծավալուն է, առավել մանրամասն` առաջիկայում։