Արտաքին 7 ամիս առաջ - 00:08 16-03-2026

Ուկրաինական 2 տասնյակ անօդաչուներ խփվել են Մոսկվա չհասած

Այս գիշեր ուկրաինական բանակը հրթիռային հարված է հասցել Բելգորոդին, հաղորդել է ռուսաստանյան մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը: Նրա խոսքով՝ վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներ, Բելգորոդ քաղաքում և շրջանում էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և ջերմամատակարարման խափանումներ են սկսվել, օբյեկտներից մեկում հրդեհ է բռնկվել: Տուժածներ չկան: Գրում է «Ազատությունը»։

Վոլգոգրադում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո վնասվել է բազմահարկ բնակելի շենք, փշրվել են ապակիներ, տուժածներ չկան, գրել է նահանգապես Ադրեյ Բոչարովը:

Ուկրաինական անօդաչուների հարձակման է ենթարկվել նաև Մորդովիայի մայրաքաղաք Սարանսկը, տեղական իշխանությունների վկայությամբ՝ տուժածներ չկան:

Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը հաղորդում է, որ ուկրաինական անօդաչուների «բեկորների ընկնելու» հետևանքով հրդեհ է բռնկվել Տիխորեցկի արվարձանի նավթաբազայում: Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան: Տիխորեցկի շրջանում վնասվել են նաև երկու բարձրավոլտ հաղորդալարեր:

Տիխորեցկին մերձակա նավթաբազան հարձակման էր ենթարկվել նաև մարտի 12-ին, պատասխանատվությունը ստանձնել էր Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը:

Շաբաթ երեկոյան ուկրաինական անօդաչուների հարձակման մասին գրել է նաև Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը: Նրա վկայությամբ՝ օրվա ընթացքում մարզի երկնքում ոչնչացվել է 128 անօդաչու թռչող սարք:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերը հակաօդային պաշտպանության ուժերը 170 ուկրաինական անօդաչու են որսացել Տվերի, Բրյանսկի, Բելգորոդի, Կալուգայի, Կուրսկի, Սմոլենսկի, Տուլայի, Ռոստովի, Վոլգոգրադի և Սարատովի մարզերի, ինչպես նաև Կրասնոդարի երկրամասի, Ադըղեայի Հանրապետության և Ղրիմի երկնքում: Երկու տասնյակ անօդաչուներ թռչում էին դեպի Մոսկվա:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի