Ներքին 4 տարի առաջ - 22:54 22-07-2022

Հայաստանը ցանկանում է անօդաչուներ գնել Հնդկաստանից

Հնդկական մամուլը ուշագրավ տեղեկություններ է հրապարակել հայ-հնդկական ռազմատեխնիկական համագործակցության շուրջ ընթացիկ բանակցությունների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հնդկական DNA առցանց պարբերականը գրել է, որ Հայաստանը բանակցություններ է վարում Հնդկաստանից անօդաչու թռչող սարքեր և այլ զինատեսակներ գնելու վերաբերյալ:

Ըստ հնդկական լրատվամիջոցի՝ հունիսին այդ նպատակով Պաշտպանության նախարարությունը ներկայացնող պատվիրակություն է մեկնել Հնդկաստան և հանդիպել հնդիկ գործընկերների հետ:

«Ադրբեջանի հետ պատերազմի ետնախորքին Հայաստանը դիմում է Հնդկաստանին ռազմական տեխնիկայի համար» խորագրով հոդվածում հնդկական թերթը վկայակոչել է անանուն հնդիկ պաշտոնյայի հաղորդած տեղեկությունները՝ նշելով, որ հայկական պատվիրակությունը Հնդկաստան էր զենքի գնումների ցուցակով, որում եղել են նաև հնդկական դրոններ:

«Թեև քիչ բան է հայտնի ցուցակի բովանդակության մասին՝ հաստատվել է, որ անօդաչուները կարևոր տեղ են զբաղեցրել ցուցակում: Բայց ցուցակում եղել են ոչ միայն անօդաչուները՝ ինչպես հաստատեց պաշտոնյան՝ չխորանալով մանրամասների մեջ: Սա առաջին անգամը չէ, որ Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերում հնդկական ռազմական տեխնիկայի հանդեպ: 2020 թ. Հայաստանը 40 մլն դոլարի գործարք էր կնքել Հնդկաստանի հետ հնդկական SWATHI ռադարներ գնելու վերաբերյալ», - գրել է թերթը:

Ապրիլի 13-ին ՀՀ ՊՆ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալը շեշտադրել էին Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության համաձայնագրի ստորագրման կարևորությունը: Ավելի ուշ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում դեսպան Դեվալը հաստատել էր, որ հայկական կողմը հետաքրքրություն է ցուցաբերում զարգացնելու պաշտպանական կապերը Հնդկաստանի հետ:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան