Ուղիղ եթեր
Հարցում 7 ամիս առաջ - 20:00 14-03-2026

Ավելորդ հարցեր են տալիս, Կարեն Կարապետյանին պատիվ չի բերում, որ պատասխանի․ հարցում

Նախօրեին Հակակոռուպցիոն դատարանի դիմաց ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը՝ չպատասխանելով լրագրողների հարցերին, ասաց․«Այսօր հարցազրույց տալու տրամադրվածություն չունեմ, խնդրում եմ հարգել իմ այդ իրավունքը, մեկ օր հարցազրույց կտամ»։

Նա միայն նշեց, որ միանշանակ աջակցում է Սամվել Կարապետյանին:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով ինչո՞ւ էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը խուսափում լրագրողների հարցերին պատասխանելուց»։

Հարցվածների մի մասը նշեց, որ դա Կարեն Կարապետյանի սահմանադրական իրավունքն էր, որոշներն էլ ասացին, որ գուցե այնպիսի հարցեր էին, որ Կարեն Կարապետյանին պատիվ չէր բերում պատասխանել այդ հարցերին։
«Երևի էնպիսի հարց պիտի տաք, որ իրեն դուր չի գա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ հարցված էլ ասաց, որ ավելորդ հարցեր են տվել։

«Նենց ավելորդ հարցեր են տալիս, որ իրեն պատիվ չի բերում, որ պատասխանի»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ գուցե Կարեն Կարապետյանը վստահ չէ, որ կարող է հարցերին ճիշտ պատասխանել։

«Երևի վստահ չի իրա վրա հարցերին պատասխանելուց, պիտի կարանա ճիշտ պատասխանի, երևի վստահ չի»,- ասաց նա։

«Դա իրան հարցրեք, ինձ ընդհանրապես չի հետաքրքրում Կարեն Կարապետյանը ու Կարապետյանները բոլորը»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո