Ներքին 3 ամիս առաջ - 11:28 14-03-2026

Հունիսի 7-ին ընդառաջ իշխանական ճնշումները վերափոխումների են ենթարկվել. Տիգրան Աբրահամյան

Հունիսի 7-ին ընդառաջ իշխանական ճնշումները վերափոխումների են ենթարկվել, որոնց ալիքն ու ազդեցությունն առաջիկայում կդրսևորվեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ընտրական գործընթացների համատեքստում անհրաժեշտ է արձանագրել, որ իշխանության ռեպրեսիոն ապարատի գործադրման հետևանքով այս պահին ոչ միայն բանտերում գտնվող քաղբանտարկյալներ կան, այլ նաև տասնյակներով անձինք, որոնք գտնվում են տնային կալանքի, վարչական վերահսկողության, ելքի սահմանափակման կամ գրավի ռեժիմում, իսկ շատերը դատարանից դատարան քաշքշուկի մեջ են։

Իշխանության պլանը նոր չէ գործարկվել, սակայն դրանով անընդհատ թիրախավորվել և քաղաքական սահմանափակումների են ենթարկվել գործիչներ, մեդիադեմքեր, որոնց գործունեությունն իշխանության համար քաղաքական առումով վտանգավոր է հռչակվել։

Հունիսի 7-ին ընդառաջ իշխանական ճնշումները վերափոխումների են ենթարկվել, որոնց ալիքն ու ազդեցությունն առաջիկայում կդրսևորվեն»,- գրել է Աբրահամյանը։

Ամենից շատ դիտված

22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
12:21 Չնայած ցավին՝ նրանք չեն հանձնվում. Գոռ Հակոբյանի հրապարակումը հիվանդասենյակից
22:35 Արման Ծառուկյանն աստղային «շաբաշ» է տվել ամուսնացող զույգին
20:44 Լեհաստանին և Ուկրաինային քաղաքական հակամարտության մեջ ներքաշելը ռազմավարական սխալ է․ Տուսկ
08:25 1 զոհ, 11 վիրավոր. Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը
09:00 Բառարանային «հեղաշրջում»․ ինչպես է ԿԿՀ֊ն սրբագրում վարչապետի ատելության խոսքը
08:35 Ինչո՞ւ Հայաստանը չի արգելում ռուսական որոշ ապրանքատեսակների մուտքը մեր երկիր․ Թաթուլ Հակոբյան
22:43 Ձեր տված յուրաքանչյուր ձայն ինձ համար արժեք է. դա վստահություն է, որը պարտավորեցնում է. Թաթոյան
14:46 Ջրասուզակները ու փրկարարները 8-րդ օրը Փամբակ գետում հայտնաբերեցին որոնվող 13-ամյա աղջնակի մարմինը
21:18 Ուշադրություն չենք դարձնում ամերիկյան uպառնալիքներին․ Ղալիբաֆ