Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 2 ամիս առաջ - 10:30 14-03-2026

Պապիկյանի հրամանով «ռեյդ» կլինի, եկեղեցու դեմ արշավը տապալվել է, Մարությանը ոչ ստանդարտ ձևաչափ է ընտրել. Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Որոշ տեղեկություններով, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրահանգել է ռազմական ոստիկանության պետին եւ ՆԳՆ պարեկային ծառայության ղեկավարությանը՝ «ռեյդ» իրականացնել զինվորականների շրջանում, պարզել՝ արդյոք բոլորն ունե՞ն վարորդական իրավունք, թե՞ կան մարդիկ, որ, օգտվելով իրենց կարգավիճակից, մեքենան վարում են առանց վարորդական իրավունքի։ Մեր աղբյուրն ասում է, որ զինվորական համազգեստով վարորդներին պարեկները կանգնեցնում են եւ, կատարելով Պապիկյանի հրահանգը, ստուգում վկայականի առկայությունը: Եվ այդ գործընթացը դժգոհության ալիք է բարձրացրել զինվորականների շրջանում»։

«Հրապարակ» թերթը գրում է.

«Կառավարությունը ողջ կազմով եկող շաբաթ կգրոհի Ազգային ժողովը։ ԱԺ մշտական հանձնաժողովների քննարկմանն է ներկայացվել ՀՀ կառավարության ծրագրի 2025 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը, եւ քանի որ 3 ամսից ընտրություններ են, իշխանությունն այդ քննարկումները վերածելու է նախընտրական քարոզարշավի եւ համաշխարհային մասշտաբի լապշաներ է կախելու ընտրողների ականջներից»։

«Հրապարակ» թերթը գրում է.

««Ապրելու երկիր» կուսակցությունն առաջիկայում կհայտնի ընտրություններին մասնակցության ձեւաչափի մասին։ Տեղեկություններ կային, որ նրանք վերջին ամիսներին ինտենսիվ բանակցում են Գագիկ Ծառուկյանի հետ եւ միանալու են «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը: Սակայն երեկ մեզ լուրեր հասան, որ համագործակցությունը գլուխ չի եկել: Մեր աղբյուրի փոխանցմամբ, ԱԵ հիմնադիր, Բաքվում գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կողմ չի եղել դրան»։

«Հրապարակ» թերթը գրում է.

«Փաստաբանական համայնքի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Հայաստանում էլեկտրոնային «բռասլետների» կրիզիս է այժմ: Հիմա այնքան շատ են տնային կալանքի տակ գտնվողները, որ այդ սարքերը քչություն են անում: Պաշտոնական տվյալներով՝ դրանց թիվը գերազանցում է 1200-ը: Հիմա սարքերի քանակը չի բավարարում բոլոր նրանց համար, ում նկատմամբ տնային կալանք կամ վարչական վերահսկողություն են սահմանել, ուստի ոմանց թույլատրել են տուն գնալ, բայց «բռասլետներ» չեն անցկացրել: Սակայն ամբողջ զավեշտն այն է, որ տանը «նստածներին» զգուշացնում են, որ տնային կալանքի պատժի ժամկետը կհաշվարկեն այն պահից, երբ «բռասլետ» ազատվի, եւ անցկացնեն հետապնդվողի ոտքին»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը և արձանագրել, որ փոխմարզպետը հայտարարագրել է 8 միավոր անշարժ գույք, որոնք բոլորը գտնվում են հենց Շիրակի մարզի Առափի գյուղում՝ այն նույն համայնքում, որը նա ղեկավարել է շուրջ քառորդ դար։ Հայտարարագրում նշված է նաև, որ տարվա ընթացքում Ալբերտ Այվազյանը փաստացի տնօրինել է ևս 8 հողամաս, որոնք արդեն գրանցված չեն նրա անունով։ Տրանսպորտային միջոցների մասով հայտարարագրում նշվում է, որ նա տարվա ընթացքում փաստացի տնօրինել է 2002 թվականի արտադրության Lexus մակնիշի ավտոմեքենա։ 2024 թվականին Ալբերտ Այվազյանի ընդհանուր հայտարարագրված եկամուտները կազմել են 18,305,216 դրամ, որից 1,000,000 դրամը «այլ եկամուտ» է, որի աղբյուրը հայտարարագրում չի նշվում։ Պաշտոնյայի ընդհանուր վարկային պարտավորությունը կազմել է 26,890,400 դրամ»։

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն բոլորից լավ է տեսնում ու հասկանում, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ իր արշավը բոլոր առումներով տապալվել է: Ավելի ստույգ՝ ժողովուրդը ամուր կանգնեց իր Եկեղեցու թիկունքին: Այն, որ Փաշինյանի հակաեկեղեցական պատերազմը գոնե այս փուլում տապալվել է, փաստվում է նաև տիրադավ եպիսկոպոսների ընդգծված պասիվությամբ: Նրանց ձայն-ծպտունն անգամ չի լսվում: Սակայն Փաշինյանը, ինչպես ասվում է, Փաշինյան չէր լինի, եթե ընդուներ այս ամենը, մի վատություն, մի՝ իրեն հատուկ բան չաներ: Նախօրեին Մայր Աթոռում Գերագույն հոգևոր խորհրդի նիստ էր նախատեսված: Եվ ահա, Քննչական կոմիտեն, կարելի է ասել՝ կանխամտածված կերպով ու հենց այդ դիտավորությամբ, խորհրդի աշխարհիկ անդամներին հրատապ կարգով հրավիրել էր ՔԿ... հարցաքննության: Ըստ այդմ, խոչընդոտ էին հարուցել Գերագույն հոգևոր խորհրդի նիստի անցկացմանը»։

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեր տեղեկություններով, առաջիկա շաբաթներին Հայաստանի մարզերում նախատեսվում է յուրահատուկ ձևաչափով հանրային հանդիպումների շարք, որի նախաձեռնողը հայտնի պրոդյուսեր, դերասան, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է։ «Փաստի» տեղեկությունների համաձայն, այս հանդիպումները սովորական քաղաքական հանդիպումներ չեն լինելու։ Մարությանն ընտրել է բավական հետաքրքիր և ոչ ստանդարտ ձևաչափ. հանդիպումները սկսվելու են բեմականացված, հումորային կարճ դիալոգով, որից հետո հանդիպումը շարունակվելու է բաց հարցուպատասխանի ձևաչափով»։

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Գործող իշխանությունները մտադիր են մաքսիմալ օգտագործել Արտաքին հետախուզության ծառայության վերջին հայտարարությունը։ «Փաստի» տեղեկություններով, նախօրեին՝ կառավարության նիստից հետո, Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել մի քանի ուժայինների ու, այսպես կոչված, «սորոսական» կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, դժգոհել, որ միայն մեկ կազմակերպություն է դրանից հետո հայտարարություններ տարածում, դատախազություն նամակներ հղում, իսկ քաղհասարակության մյուս ներկայացուցիչներն առանձնապես ակտիվ չեն այդ առումով։ Փաշինյանը մյուս կազմակերպություններին էլ է կոչ արել ակտիվանալ, առաջիկա ամիսներին անխնա շահարկել քարոզչական այդ կեղծ թեզը՝ հանրության մեջ տպավորություն ստեղծելով իբր առկա վտանգների մասին»։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»

Ձեզ գուցե հետաքրքրի