Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը Ադրբեջանի վայրագությունների մասին ընդամենը մեկ գիրք նվիրեց մեկ մարդու` ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսին, ինչի պատճառով Նիկոլ Փաշինյանը հրահանգեց տնօրենին սեփական դիմումի համաձայն ազատվել աշխատանքից։
Իսկ ահա գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նույն Ադրբեջանի վայրագությունների մասին (Ալիևի ականջը խուլ) ի լուր անսահմանափակ ընթերցողների ազդարարում է պաշտոնական կայքի միջոցով, ինչը հազարապատիկ ավելի ստորացուցիչ է «եղբայրական» Ադրբեջանի նկատմամբ։

Նույնիսկ անհարմար է պատկերացնելը, թե ինչ է անելու Նիկոլ Փաշինյանը այս լուրը կարդալուց հետո (լուսանկարում ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքի դիմային պատկերն է)։