Բլոգեր Քրիստինե Մարգարյանն իր հետևորդներին հայտնել է առողջական խնդիրների մասին։ Նա տեսանյութ է հրապարակել, որտեղ նշել է, որ ինքնազգացողությունը վատացել է՝ կապված զարկերակային ճնշման տատանումների հետ։
Ավելի ուշ բլոգերը տեղեկացրել է, որ իրեն տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Հաջորդող հոլովակներում երևում է նաև Քրիստինեի մայրիկը, ով այս օրերին դստեր կողքին է և խնամում է նրան։
Առեղծվածային նվերն ու սպասվող բալիկը
Չնայած առողջական բարդություններին՝ Քրիստինեն կիսվել է նաև դրական կադրերով՝ ցուցադրելով կոնֆետների գեղեցիկ փունջ։ Սակայն նա այդպես էլ չի բացահայտել, թե ում կողմից է ստացել նվերը։
Հիշեցնենք, որ վերջերս բլոգերը հայտնել էր իր հղիության մասին և նշել, որ պատրաստվում է մայրանալ։
Հետևորդները մեծ անհանգստությամբ և բարեմաղթանքներով են արձագանքել այս լուրին՝ հույս հայտնելով, որ խնդիրները չեն ազդի ապագա փոքրիկի և մայրիկի առողջության վրա։