Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայոց եկեղեցին դարձել է «պատերազմի կուսակցություն»։ «Կտրիճ Ներսիսյանը և իր խումբը ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Փաշինյանը՝ նշելով, որ պատարագների ժամանակ «Արցախի Հանրապետություն» արտահայտության օգտագործումը, իր խոսքով, կարող է ընկալվել որպես կոնֆլիկտի և պատերազմի կոչ։
Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներով և քաղաքացիներին հարցրել․ «Երբ ասում են պատերազմի կուսակցության առաջնորդ, ո՞ւմ եք պատկերացնում»։
Քաղաքացիների պատասխանները տարբեր էին։
«Նիկոլին եմ պատկերացնում, որովհետև դավաճան սրիկա ա»,- ասաց մի քաղաքացի։
«Փաշինյանին»,- նշեց մեկ ուրիշը։
Մի տղամարդ ասաց. «Մի հոգի ա էլի՝ Նիկոլը»։
«Ամենամեծը Թրամփը, երկրորդը՝ մեր վարչապետը»,- նշեց մի ուրիշ հարցված՝ պատերազմը դիտարկելով համընդհանուր բնույթ։
«Ալիևին»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի՝ նշելով, որ ներքին համակարգում չի տեսնում պատերազմ հրահրողների։
Մի տղամարդ չցանկացավ անուններ տալ: «Սատանան՝ չարիքը։ Ոչ ոք չի ուզում՝ լավ լինի, ամենքը ասում են՝ էս սարն իմն ա, էս սարն իմն ա։ Թուրքը ում շունն ա, որ գար մեր հողերը գրավեր»,- ասաց նա։
«Քոչարյանը»,- ընդգծեց մեկ ուրիշը։
Մանրամասները՝ տեսանյութում։