Ներքին 3 ամիս առաջ - 19:38 13-03-2026

Պապիկյանը ԵՄ ռազմական կոմիտեի նախագահի հետ քննարկել է համագործակցության հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Բրյուսելում հանդիպել է ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Շոն Կլենսիի հետ։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ-ՀՀ միջև անվտանգության և պաշտպանության բնագավառում համագործակցության շրջանակում ռազմական կրթությանը, վարժանքներին, առաքելություններին ներգրավմանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Անդրադարձել ենք նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Պապիկյանը: