Երևանում փողոցային առևտրի դեմ իրականացվող վերահսկողական գործողությունների ընթացքում այսօր առգրավել են մի տղամարդու՝ վաճառքի համար բերված միրգը։
Oragir.News-ը, շրջելով Երևանի փողոցներում, ականատես է եղել միջադեպին և զրուցել տվյալ քաղաքացու հետ։
«Տանում են, ոչնչացնեն։ Ես պարտքով եմ բերել, որ մի երկու կոպեկ փող առնեմ, մատներ չունեմ։ Ասում ա՝ սրանք էլ հավաքի, կտուգանեմ։ 40 հազար դրամի միրգ է»,– հուզված ասաց նա։
«Տանում են, որ մենք առևտուր չանենք, մարդիկ գնան իրենցից թանկ առնեն։ Հեսա կտանեն, որ իրենց կնանիք ինչ միրգ սիրում են՝ ուտեն։ Դե թող գան իրենց կնանիք էս էլ հավաքեն»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։