Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:37 20-12-2022

Պարտքով փող տա՞լն է մեր պատասխանատվությունը․ Արթուր Խաչատրյան

Կա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհ, և կա ճանապարհի մի փոքր հատված, որը կոչվում է «Լաչինի միջանցք»։ Այդ միջանցքը 10 կմ-ի չափ է, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը 100 կմ է։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Թուրքերը փակել են ճանապարհը ոչ թե Բերձորի մոտակայքում, այլ Ղարաբաղի ներսում։ Թուրքերը հավաքվել և այդ վրանները դրել են Քարինտակ-Շուշի ճանապարհահատվածում, որը Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի մի հատվածն է, և, եթե Հայաստանը շարունակում է պնդել, որ հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավորը, նաև Հայաստանի պարտականությունների մեջ է մտնում։

Հիմա ինչ ասում ենք՝ ասում եք ռուսներն են պատասխանատու, ասում ենք՝ ոնց եղավ, որ նման խնդիր եղավ, ասում եք՝ մենք կապ չունեք, ռուսներն են պատասխանատու, եթե ամբողջը ռուսներն են պատասխանատու, բա մեր պատասխանատվությունն ինչումն է կայանում։ Ընդամենը փող տալը, էն էլ պարտքո՞վ»:

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում
16:23 Երգչուհի Մաշ Իսրայելյանը հիվանդանոցից առաջին նկարն է հրապարակել փոքրիկի հետ