Ուղիղ եթեր
Ըստ էության 7 ամիս առաջ - 21:30 12-03-2026

Ըստ էության. Եկեք մեր տուն, տեսեք՝ պատերազմն ավարտվե՞լ է. թոռնիկս հոր նկարին ասում է` զենք եմ սարքում

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք «Հայ ասպետ» հիմնադրամի տնօրեն, հասարակական գործիչ Կարին Տոնոյանին։

Նրա հետ խոսել ենք Ցեղասպանության տնօրենին ազատելու Նիկոլ Փաշինյանի ցուցման, պատարագների ժամանակ Արցախի Հանրապետություն ասելը պատերազմի կոչ լինելու Նիկոլ Փաշինյանի հայտարարության, արցախցիների իրավունքների, Արցախի թեման փակված համարելու իշխանության հայտարարությունների, Արցախի համար կյանքը տված իր հերոս որդու, երիտասարդների հայրենասիրական դաստիարակության, ԵԽ ամբիոնից Վեհափառին եկեղեցու փաստացի պետ անվանելու, առաջիկա խորհրդարանական ընտրությունների և մի շարք այլ հարցերի շուրջ։

Խոսելով այն մասին, որ հիմա խաղաղություն է, Տոնոյանը նշեց, որ պատերազմը մեր դռանն է և չի ավարտվել։ «Եկեք մեր տուն, տեսեք պատերազմը ավարտվել՞ է. 11 տարեկան թոռնիկս հոր նկարի հետ խոսում, ասում է` զենք եմ սարքում։ Իմ որդին ու այդ 5000 տղաներն Արցախում են, և մենք հանդիպելու ենք այնտեղ»,- ասաց նա։

Նրա խոսքով` այս իշխանություններն օր առաջ պետք է հեռանան։ «Հները չեն սիրել մեր պետությունը և չդիտարկել են որպես փող աշխատելու գործարան,սա ատում է մեր պետությունը, գումարը ստանում է դրսից, որ քանդի մեր պետությունը»,- նշեց նա:

Տոնոյանի պնդմամբ` մենք հիմա վերածվել ենք համաշխարհային մուրացիկի։

Մանրամասները` տեսանյութում.

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում