Սիմոնը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2026»-ում. տեսահոլովակն արդեն հասանելի է
Հայտնի է «Եվրատեսիլ 2026» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակի անունը. Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեր երկիրը կներկայացնի Սիմոնը՝ «Paloma Rumba» ստեղծագործությամբ:
«Paloma Rumba»-ն էներգիայով լի և աշխույժ երգ է, որը խորհրդանշում է ազատությունը, շարժումն ու սեփական ռիթմով ապրելու կարևորությունը:
Այն լավագույնս ընդգծում է արտիստի խարիզման՝ խոստանալով եվրատեսիլյան բեմը համակել վառ և անմոռանալի հնչյուններով: Երգի տեսահոլովակն արդեն հասանելի է համացանցում: