Պաշտպանության նախարարությունը կեղծ, իրականությանը չհամապատասխանող է որակել տեղեկությունները, թե 2025 թ. ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքում նոր դիրք են տեղակայել: ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը նշում է, որ այս ամենը փաստում են նաև արբանյակային լուսանկարները:
Նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանն էր օրերս հայտարարել, որ ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքներում ավելի են ամրապնդվել ու տեղ-տեղ էլ առաջ եկել: Նա ասածը հիմնավորել էր արբանյակային լուսանկարներով:
Արման Թաթոյանին նույն օրը խորհրդարանում կտրուկ ու շատ կարճ էր արձագանքել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ դա սուտ է:
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նորմա՞լ է, որ ՊՆ-ն հերքում է, որ ադրբեջանցիները ՀՀ տարածքում նոր դիրք են կառուցել, երբ արբանյակային լուսանկարները հակառակն են փաստում»։
Հարցվածների մի մասը նշեց, որ չի հավատում ՊՆ-ին և հերքումներին, որոշներն էլ ասացին, որ արբանյակային լուսանկարները կարևոր փաստեր են։
«Էդ լուսանկարներն արհերքելի փաստեր են, դրանց պիտի հավատալ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ադրբեջանցիների հետ խաղաղություն հնարավոր չէ։ «Ճիշտն ասած ես դրանից տեղյակ չեմ, եթե կա նման բան, իհարկե նորմալ չի։ Իրանց ոտքը պիտի ստեղ չլինի, ինչքան էլ խաղաղություն մենք հայտարարենք, միևնույն է իրանք սպանող են ու մորթող ազգ են։ ՊՆ-ն երևի թաքցնում է, որ ժողովուրդը խուճապի չմատնվի, բայց ավելի լավ ա ժողովուրդը իմանա, որ զգոն լինի»,- նշեց նա։
Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ դա նորմալ չէ։ «Ոչ մի բան նորմալ չի, ես չեմ կարողանում հարմարվեմ էս կյանքի հետ։ Մենք իրանց կերակրում ենք, իսկ իրանք մեզ քցում են փոսը ավելի անդունդ, չի կարելի էդ ձևի։ Մի քիչ թող մեր մասին էլ մտածեն»,- ասաց նա։
«Ընդհանրապես չեմ հավատում ՊՆ խոսքերին, որովհետև պատերազմից հետո չեմ հետևում իրենց լուրերին։ Պատերազմի ընթացքում տված լուրերն ու տեղեկությունը շատ վատ ազդեց իմ վրա։ Այլևս հույս չեմ կապում այս իշխանությունների հետ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։
Մանրամասները՝ տեսանյութում․