Այսօր՝ մարտի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 16։15-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան 109 կմ հատվածում, «Կատալինա» գիշերային ակումբի դիմաց բախվել են 67-ամյա Սամվել Ն․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենան և 78-ամյա Ժորա Դ․-ի վարած «կատոկը»։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։
Ավելին՝
սկզբնաղբյուր կայքում: