Ներքին 9 ամիս առաջ - 21:25 26-08-2025

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ները. կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 10:50-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 106.5 կմ հատվածում ժողովրդին հայտնի Հրազդանի նախկին ԳԱՅ-ի պոստի դիմաց բախվել են Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Արամ Մ.-ի վարած «BMW» մակնիշի Արարատի մարզի բնակիչներ 41-ամյա Հայկ Ե.-ի վարած «Mercedes» մակնիշի և 46-ամյա Արկադի Ե.-ի վարած «BMW» ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արկադի Ե.-ի ուղևոր Արարատի մարզի բնակիչ 67-ամյա Նորա Ե.-ն և Հայկ Ե-ի ուղևորներ 13-ամյա Նորա Ե.-ն, 31-ամյա Հռիփսիմե Ե․-ն և 2-ամյա Հովհաննես Ե․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան