Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 16:44 11-03-2026

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն։

Հայաստանի լիզինգային շուկայի առաջատար Ակբա Լիզինգը 2019 թվականից համագործակցում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից իրականացվող GEFF-ը Հայաստանում ծրագրի հետ՝ նպաստելով տնտեսության կայուն զարգացմանը և շրջակա միջավայրի պահպանությանը։

Ծրագրի շրջանակում ֆինանսավորվում են արևային ֆոտովոլտային կայաններ, էներգաարդյունավետ սարքավորումներ և էլեկտրական ավտոմեքենաներ։ Ակբա Լիզինգը բիզնեսներին առաջարկում է լիզինգային ճկուն գործիքներ, իսկ GEFF-ը Հայաստանում ծրագրի միջոցով բիզնեսները կարող են օգտվել նաև 10 կամ 15 տոկոս քեշբեքի հնարավորությունից՝ համապատասխանաբար էլեկտրամոբիլներ, արևային կայաններ կամ էլեկտրական մեքենաների համար լիցքավորման կայաններ ձեռք բերելու դեպքում։

«Ակբա Լիզինգը դեռ 2016 թվականից շուկայում սկսել է ֆինանսավորել էներգախնայող սարքավորումները որպես առանձին ուղղություն։ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցության շնորհիվ մենք էլ ավելի ենք զարգացրել այդ ուղղությունը և մեր հաճախորդները հնարավորություն են ստանում օգտվել շահավետ պայմաններից։ ՎԶԵԲ-ի հետ վերջերս մեկնարկած նոր համագործակցության արդյունքում մեր հաճախորդները հնարավորություն ունեն ստանալ նաև քեշբեք»,- նշել է Ակբա Լիզինգի Մատակարարների հետ համագործակցության բաժնի ղեկավար Վահագն Շմավոնյանը։

«Ակբա Լիզինգը ներկայումս մեծ ակտիվություն է ցուցաբերում կանաչ ներդրումների ֆինանսավորման ուղղությամբ։ Սա ներառում է այնպիսի տարածված ներդրումներ, ինչպիսիք են արևային ֆոտովոլտային կայանների և էլեկտրական ավտոմեքենաների ֆինանսավորումը։ Բացի այդ, Ակբա Լիզինգը GEFF-ը Հայաստանում ծրագրի շրջանակում իր հաճախորդներին առաջարկում է էներգաարդյունավետ տեխնոլոգիաների լայն տեսականի, ինչը հնարավորություն է տալիս գրեթե բոլոր ոլորտներում գործող բիզնեսներին գտնել իրենց գործունեությանը համապատասխան կանաչ լուծում և իրականացնել ներդրում՝ միաժամանակ բարձրացնելով բիզնեսի արդյունավետությունն ու նվազեցնել ծախսերը»,- նշել է GEFF-ը Հայաստանում ծրագրի ղեկավարի տեղակալ Անդրո Բութխուզին։

«Ցանկացած բիզնեսի համար շատ կարևոր է անմիջապես ստանալ իր սարքավորումը կամ տրանսպորտային միջոցը։ GEFF-ը Հայաստանում ծրագրի շրջանակում հնարավորություն կա այս պահին ունենալ անհրաժեշտ սարքավորումը նաև քեշբեքի հնարավորությամբ։ Ստացվում է, որ պրոդուկտը, սարքավորումը, տրանսպորտային միջոցը չի թանկանում, և սա բավականին լուրջ առավելություն է»,- նշել է Roel Automotive Group-ի տնօրեն Արտակ Զոփունյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։



Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու