Արդեն մի քանի օր է՝ Հայաստան-Վրաստան սահմանի Բագրատաշենի անցակետում դեպի Հայաստան բեռնատարների մուտքը դանդաղել է, ինչի հետևանքով սահմանային հատվածում երկար հերթեր են առաջացել։
Այդ մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նշել է հերթում սպասող վարորդներից մեկը՝ Վարդան Մանուկյանը, ով արդեն մի քանի օր է գտնվում է խցանման մեջ և սպասում է իր հերթին՝ Հայաստան մուտք գործելու համար։
Նրա խոսքով՝ հայկական կողմում աշխատանքները բավական դանդաղ են ընթանում, ինչի պատճառով բեռնատարները ստիպված են ժամերով, երբեմն նաև օրերով սպասել։
Ավելին՝
սկզբնաղբյուր կայքում: