Ուղիղ եթեր
Ներքին 7 ամիս առաջ - 18:25 10-03-2026

Խարդախության նոր սխեմա՝ «աջակցության» անվան տակ․ կեղծ օգտատերերը թիրախավորում են արցախցիներին

Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ ֆեյսբուքյան կեղծ օգտատերը սոցիալապես անապահով արցախցիներին աջակցություն տրամադրելու նախապայմանով, խոցելի խմբերում գտնվող արցախցիներից տարբեր եղանակներով պահանջում են իրենց հաշվին փոխանցել տարբեր չափերի դրամական միջոցներ։

Մեր հայրենակիցները խարդախության զոհ են դառնում նաև ՀՀ ՆԳՆ ՄՔԾ կողմից քաղաքացիություն ստանալու հայտերը առցանց լրացնելու ընթացքում` կեղծ օգտատերերի կողմից վճարի դիմաց աջակցություն տրամադրելու խոստումներին հավատալով:

Առավել ցավալին այն է, որ խարդախության զոհ են դարձել հիմնականում զոհված զինծառայողների և ՎՔՆ պահեստի պայթյունի հետևանքով մահացած անձանց հարազատները, որոնց խոցելի վիճակից էլ օգտվել են կեղծ օգտատերերը։

Խնդրում և հորդորում ենք չտրվել նման առաջարկներին։ Արցախցիների համար կազմակերպվող միջոցառումները հրապարակվում են տեղեկատվական շտաբի միջոցով և դրանց մասնակցելու համար որևէ ֆինանսական նախապայման լինել չի կարող։

ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում արդեն հավաքագրվում է տվյալներ՝ հետագա ընթացքավորման նպատակով։ Հետևաբար, խնդրում ենք նշված երևույթին առնչված բոլոր անձանց կապ հաստատել մեզ հետ։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գործող աշխատանքային խմբերը շարունակում են իրավախորհրդատվական աջակցություն ցուցաբերել մեր հայրենակիցներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու ամբողջ գործընթացի վերաբերյալ, որը ներառում է նաև էլեկտրոնային համակարգի (mcs-citizenship) միջոցով քաղաքացիություն ստանալու հայտերի ներկայացման գործընթացը։

Իրավախորհրդատվական օգնություն ստանալու կամ հայտերը առցանց ներկայացնելու նպատակով կարող եք այցելել Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն կամ զանգահարել ստորև նշված հեռախոսահամարներով։

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Նաիրի Զարյան 17ա
Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10:00–17:00
Հեռախոս՝ 099 948 765, 091 948 765։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
18:40 «Քույր կուսակցությունների» միավորումը Ստեփանավանում կանխատեսելի էր․ Շահեն Հարությունյան
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
18:20 Ինչպես կանխել այսօրվա ծեծկռտուքի վտանգավոր հետևանքները
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
19:49 ՌԴ դեսպանատան կոշտ արձագանքից հետո Դավիթ Առուշանյանը լռում է․ մարզպետը չի ցանկանում մեկնաբանել
19:01 Ալիևը մերժել է Էրդողանին և իր փոխարեն Թուրքիա ուղարկել Բայրամովին
19:38 Խոշոր պայթյուն՝ Մասիսում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
14:57 Ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզում. «Գորիս» բժշկական կենտրոնում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ բժիշկները հայտնել են, որ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել