Ներքին 7 ամիս առաջ - 21:42 09-03-2026

Կրակոցներ՝ Երևանում․ Իսակովի պողոտայում տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով

Մարտի 4-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ Հայտնում է shamshyan.com-ը:

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 07։10-ի սահմաններում Իսակովի պողոտայում, ժողովրդին հայտնի Փարաքարի ԳԱԻ պոստի մոտ, կրակոցներ են հնչել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների կողմից պարզվել է, որ Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Զոհրաբ Հ․-ն ժամը 07։00-ի սահմաններում Իսակովի պողոտայի 27/65 հասցեում գործող բենզալցակայանի դիմացի հատվածում վիճաբանել է երկու անձանց հետ, որի ընթացքում նրանցից մեկը իր մոտ պահած ատրճանակից կրակել է Զոհրաբ Հ․-ի ուղղությամբ, որից հետո նրանք դիմել են փախուստի։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
19:49 ՌԴ դեսպանատան կոշտ արձագանքից հետո Դավիթ Առուշանյանը լռում է․ մարզպետը չի ցանկանում մեկնաբանել
19:01 Ալիևը մերժել է Էրդողանին և իր փոխարեն Թուրքիա ուղարկել Բայրամովին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
19:38 Խոշոր պայթյուն՝ Մասիսում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին