Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 7 ամիս առաջ - 18:45 09-03-2026

Վիտալի Բալասանյանի հերոսությանը կասկածում եմ, էդպիսի հերոս չեմ պատկերացնում․ հարցում

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը կարծում է, որ Հայաստանը պետք է լինի Միութենական կազմում։

«Խաղաղությունից են խոսում, բայց հիմա որևէ փաստաթուղթ չի գործում։ Հայաստանի իշխանությունները խոսում են մի թղթի կտորի մասին, սակայն դա անգամ հուշագիր չէ։ Մոտ ժամանակներս քարտեզը քաղաքական փոխվելու է, հիմա նրանք, ովքեր շուտ հասկացան իրենց տեղը, դերը, նշանակությունը, իմացան, որ աշխարհակարգում են, շատ շուտ փրկվելու են։ Հայաստանն Իրանի հետ պետք է շատ լավ հարաբերություններ պահի ու մենք պիտի լինենք Միութենական կազմում։ Հիմա անունը ինչ կդնեն, չգիտեմ, բայց այնպես ինչպես եղել է Խորհրդային միությունը»,- ասել է Բալասանյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նորմա՞լ է, որ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը ցանկանում է, որ Հայաստանը Միութենական պետություն լինի»։

Հարցվածները ճնշող մեծամասնությունը բացասական պատասխան տվեց, որոշներն էլ դժվարացան որևէ բան ասել։

«Չեմ ուզում իրան լսեմ վապշե»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ կասկածում է Վիտալի Բալասանյանի հերոս լինելուն։ «Իհարկե ոչ։ Երկրորդ կարծիք ես չեմ պատկերացնում։ Հայաստանն անկախացել է, որ ամրապնդի իր անկախություն, ոչ թե գնա նորից դառնա գուբերն։ Կասկածում եմ իրա հերոսությանը, էդպիսի հերոս ես չեմ պատկերացնում։ Հերոսը պիտի կռվի իր անկախության համար»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Վիտալի Բալասանյանն ինչպես հարկն է չի կրթվել։ «Ոչ։ Միութենական պետության դասերը մենք արդեն տեսել ենք և խրատվել ենք, որ պետք չի Միութենական պետության դիկտատուրայի մեջ մտնել։ Դա դիկտատուրա էր, բացարձակ դիկտատուրա։ Վիտալի Բալասանյանը չի կրթվել ոնց որ պետք է,»,- ասաց նա։

«Ես ինքս զինվորական եմ ու շատ վատ եմ ընդունում էդ ամեն ինչը, չի կարելի նման բան ասել»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները