Ուղիղ եթեր
Սպորտ 7 ամիս առաջ - 20:00 08-03-2026

ՍպորտZone․ Աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը՝ սպորտի, պայքարի ու հաղթանակների մասին

ՍպորտZone-ի այսօրվա հյուրը ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջին հայ կին չեմպիոն, «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի հիմնադիր տնօրեն Նազիկ Ավդալյանն է։

Զրույցի ընթացքում Ավդալյանը խոսեց այն կարծրատիպերի մասին, որոնց բախվել է կարիերայի սկզբում։ Նրա խոսքով՝ ժամանակին հաճախ էին ասում, թե ծանրամարտը կոպտացնում է կնոջը, սակայն իրականում սպորտը պարզապես ձևավորում է ավելի ուժեղ ու աթլետիկ մարմին։

Ավդալյանը պատմում է, որ սպորտի մեջ եղել է գրեթե ամբողջ կյանքում․ ակրոբատիկայով սկսել է զբաղվել դեռ 4 տարեկանից։ 17 տարեկանում ստիպված է եղել թողնել այդ մարզաձևը, սակայն ցանկացել է մնալ սպորտում և այդպես հայտնվել է ծանրամարտում։ Սկզբում մարզաձևը իրեն օտար էր թվում, սակայն ժամանակի ընթացքում նա բացահայտեց դրա բարդությունն ու նրբությունները։

2009 թվականին դարձավ աշխարհի չեմպիոն՝ դառնալով Հայաստանի առաջին կին մարզիկը, ով նվաճել է այդ տիտղոսը։

Սակայն 2011 թվականին տեղի ունեցած ավտովթարը կտրուկ փոխեց նրա կյանքը․ ողնաշարի ծանր վնասվածքից հետո նա երկար ժամանակ դուրս մնաց սպորտից։

Չնայած դժվարություններին՝ տարիներ անց Նազիկ Ավդալյանը վերադարձավ մրցահարթակ և կրկին ոսկե մեդալ նվաճեց։

Խոսեցինք նաև «Նազիկ Ավդալյան» հիմնադրամի մասին։ Հիմնադրամը նպատակ ունի զարգացնել սպորտը Հայաստանում և ստեղծել հնարավորություններ հատկապես մարզերի երեխաների համար, որ նրանք նույնպես կարողանան բացահայտել իրենց ներուժը։

Վերջում հնչեցին բլից հարցեր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
22:54 Իշխանության ոչ մի արձագանք՝ բանակում հերթական ողբերգական դեպքի առիթով. քաղաքական «էլիտան» խաշ էր վայելում
23:10 Հայ շախմատիստներն ու շախմատիստուհիները՝ աշխարհի 100 ուժեղագույնների ցուցակում