Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 7 ամիս առաջ - 22:30 06-03-2026

Ջրից տհաճ համ ա գալիս, քլորն էլ շատ ա. հարցում

Վերջին շրջանում ակտիվ քննարկվում է ջրամատակարարման խնդիրը։ Մասնավորապես՝ բարձրացվում են հարցեր ջրի հասանելիության, մատակարարման ժամերի կրճատման և ծառայության որակի վերաբերյալ։
Այս ֆոնին ակտիվացել է նաև քաղաքացիական նախաձեռնությունը:

Արփինե Հովհաննիսյանը, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, սոցիալական ցանցերում գրառում է կատարել և կոչ արել համաքաղաքացիներին միավորվել:

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներով և անցորդներին հարցրել. «Գո՞հ եք ջրի որակից»։

Քաղաքացիների պատասխանները տարբեր էին, սակայն դժգոհությունները հիմնականում կրկնվում էին։

«Ընդհանուր առմամբ նորմալ է, բայց լինում են օրեր, որ ճնշումը շատ թույլ է»,- նշեց քաղաքացիներից մեկը։

Մի տղամարդ ասաց․ «Համեմատած երկրի, հա, նորմալ է»։

Ոմանք ավելի մանրամասն պատմեցին իրենց առօրյա դժվարությունների մասին։

«Համը փոխվել է, նապոր չկա: Կաթսան չի միանում նորմալ», - դժգոհեց մի քաղաքացի:

Մյուսը հավելեց. «Ջուրը արդեն սկսել են կտրել, էլի կամաց-կամաց, բայց դե էն որակը չի, ինչ որ կար ժամանակին»:

Խոսելով նախաձեռնության մասին՝ քաղաքացիները հիմնականում պատրաստակամություն հայտնեցին միանալու:

«Դե, եթե բարելավեն, ինչո՞ւ չէ, կմիանանք», - ասաց մի տղամարդ:

Մեկ այլ հարցված նշեց, որ խնդիրը կենսական է. «Ես սիրով կմիանամ, ուղղակի գիտե՞ք... ես մտածում եմ, որ էդ հարցերը՝ կենսական հարցերը, շատ լուրջ պիտի դրվեն»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան