Ներքին 2 ամիս առաջ - 12:13 06-03-2026

Ասել, որ «Գյումրի 2»-ը կկրկնվի, նշանակում է ասել, որ մենք նորից պետք է խաբենք ՀՀ քաղաքացիներին. Եղոյան

Այսօր՝ մարտի 6-ին, ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ՔՊ-ական պատգամավորները պատասխանեցին լրագրողների հարցերին՝ կապված տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների, Հայաստանին սպառնացող ռիսկերի ու «Գյումրի 2»-ի մասին:

Պատգամավորները նշեցին, որ ուշադիր հետևում են տարածաշրջանում տիրող իրավիճակին:

Արման Եղոյանը, անդրադառնալով Հայաստանին սպառնացող ռիսկերին, նշեց, որ «եռացող տարածաշրջանում Հայաստանը խաղաղության կղզյակ է»:

Նրա խոսքով՝ առաջ են շարժվում իրենց պայմանավորվածություններով՝ կապված խաղաղության հետ ու այս պահին որևէ սպառնալիք չկա Հայաստանի համար, այդ թվում՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև:

«Մենք պետք է գնահատենք Հայաստանում եղած խաղաղությունը: Դուք կենտրոնանում եք ենթադրյալ ռիսկերի վրա», - նշեց Եղոյանը:

Նրա խոսքով՝ խաղաղությունը հաստատված է, ուղղակի այն պետք է դարձնել անդառնալի՝ խորհրդարանական ընտրություններին իրենց քվե տալով:

Արթուր Հովհաննիսյանն անդրադարձավ հարցման այսօրվա արդյունքներին, ըստ որի՝ ՔՊ-ն ընտրություններում կհավաքի 29 տոկոս ձայն, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 11 տոկոս, «Հայաստան» դաշինքը՝ 4 տոկոս:

Ըստ պատգամավորի՝ իրենք հետևում են բոլոր հարցումներին ու այս հարցման պատասխաններն իրենց համար կանխատեսելի էին: Ճշտող հարցին՝ թե հատկապես ինչն էր կանխատեսելի, այն, որ իրենց ցածր տոկոս են հավաքել, թե՞ այն, որ մեծամասնություն են, Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց՝ կանխատեսելի էին՝ իրենց լավատեսական բնույթով, առաջին տեղում լինելու ու ընդդիմության հակառեյթինգի իմաստով:

ՔՊ-ական պատգամավորները նաև անդրադարձան առաջիկա ընտրություններին ու այդքան շահարկվող «Գյումրի 2» սցենարին:

Արման Եղոյանը նշեց՝ նախ մյուս ուժերը պետք է կողմնորոշվեն ու ներկայացնեն իրենց վարչապետի թեկնածուին, որովհետև մեկը տեխնիկապես չի կարող վարչապետ լինել, մյուսը՝ չի էլ ցանկանում: Նրա խոսքով՝ «Գյումրի 2» սցենարը նույնիսկ վիրավորական է:

«Ասել, որ տեղի կունենա «Գյումրի 2», նշանակում է ասել, որ մենք ևս մեկ անգամ պետք է խաբենք մեր քաղաքացիներին: Բա դա անհանգստացնող չի՞»- հավելեց Արման Եղոյանը:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»