Ներքին 2 ամիս առաջ - 16:05 05-03-2026

Ինչու են Իրանում հրամանատարները թիրախավորվում, իսկ մեր պատերազմներում՝ ոչ

Իրանի ազատության համար թեժ պատերազմը համեմատական ասոցիացիաներ է առաջացնում պատերազմ տեսածների մոտ։ Ոմանք նմանություններ են նկատում այս պատերազմի ու հայ-ադրբեջանական պատերազմների միջև։ Շատ են սակայն տարբերությունները։

Առաջին ցնցող տարբերությունը վերաբերվում է հրամանատարներին թիրախավորելուն։

Պատերազմի առաջին օրը ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ շարունակվող հարվածների հետևանքով իրանցի 48 «առաջնորդ» է սպանվել, այդ թվում՝ ռազմական հրամանատարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։

Հայ-ադրբեջանական պատերազմներում այսպիսի թիրախավարում երբեք չի եղել։ Հայաստանը երբեք չի թիրախավորել Ադրբեջանի ռազմական կամ քաղաքական ղեկավարությանը, չի փորձել սպանել նրանց պատերազմի առաջին օրը կամ մյուս օրերին։ Նույնպես Ադրբեջանը նման փորձեր չի արել։ Ամեն դեպքում՝ այդպիսի գրոհների կամ մահափորձերի մասին բաց տեղեկատվություն չկա։

Ինչո՞ւ են Իրանում հրամանատարները թիրախավորվում, իսկ մեր պատերազմներում՝ ոչ։ Այս առումով մի քանի վարկած է շրջանառվում հանրային խոսույթում։

Առաջին վարկածը վերաբերում է հնարավորություններին։ Հայաստանն ու Ադրբեջանն այդպիսի ճշգրիտ հետախուզական տվյալներ չունեն, ինչպես ԱՄՆ-ն ու Իսրայելը։ Նաև հեռահար ճշգրիտ հարվածային զենքեր չունեն, որ մի քանի հարյուր կմ-ի վրա ճշգրիտ հարված հասցնեն։ Իսկ ԱՄՆ-ն ու Իսրայելն ունեն լավ հետախուզություն, ճշգրիտ զենքեր, որոնք ոչ թե 10 տոկոսով, այլ արդյունավետ կիրառում են։

Երկրորդ վարկածը կապվում է տարածաշրջանով հետաքրքրված արտաքին ուժերի հետ։ Ենթադրելի է, որ արտաքին ուժերն են կառավարել հայ-ադրբեջանական կոնֆլիկտը և նրանք էլ որոշել են կանոնները, այդ թվում՝ թիրախները։ Ու եթե մեր պատերազմներում հրամանատարները չեն թիրախավորվել, նշանակում է՝ այդպես են սահմանել Մոսկվան, Փարիզն ու Վաշինգտոնը։ Նրանց սահմանած կանոններով առաջնարդվող հայկական ու ադրբեջանական կողմերը չեն էլ սևեռվել այդպիսի խնդիրների վրա։

Այսինքն՝ ըստ այս վարկածի՝ հայ-ադրբեջանական պատերազմներում հայ ու ադրբեջանցի առաջնորդները երկրորդային դեր են ունեցել։ Նրանք չեն որոշել պատերազմի ընթացքը, ուղղությունները, խնդիրները, թիրախները։ Այս առումով՝ ենթադրելի է, որ նույնիսկ եթե 2020-ի սեպտեմբերի 28-ին սպանվեին Ադրբեջանի 48 բարձրաստիճան գործիչներ և Հայաստանի 48 գործիչներ, ապա դա պատերազմի ընթացքի վրա չէր անդրադառնա։

Սակայն կա նաև չհիմնավորված մեկ այլ ենթադրություն, որ եթե, օրինակ՝ սեպտեմբերի 28-ին սպանվեր Իլհամ Ալիևն ու նրա բանակի հրամանատարներն, ապա գուցե պատերազմը կանգ կառներ ու բազմաթիվ զինվորներ չէին զոհվի, կխնայվեին բազմաթիվ կյանքեր։ Գուցե ԱՄՆ-ն ու Իսրայելն այդ նկատառմամբ են թիրախավորում հակառակորդի հրամանատարներին, որ այս պատերազմը շուտ ավարտվի ու շատ մարդկային զոհեր չլինեն։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին