Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը չի բացառել, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը փողոցային պայքար կնախաձեռնի։ Մամիջանյանի խոսքով՝ ՀՀԿ-ն փողոցային պայքար է սկսելու, քննարկելու են ձևաչափը։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Եթե ՀՀԿ-ն փողոցային պայքար նախաձեռնի, կմիանա՞ք»։
Հարցվածների մի մասը նշեց, որ չի միանա Հանրապետական կուսակցության նախաձեռնած փողոցային պայքարին, որոշներն էլ ասացին, որ չեն հավատում, որ ՀՀԿ-ն ինչ-որ բան կարող է փոխել։
«Տենց կուսակցություն էլ կա՞»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չի համակրում ՀՀԿ-ին։ «Ոչ, որովհետև ես չեմ գտնում, որ իրենք կարող են ինչ-որ հարց լուծել ու չեմ համակրում այդ կուսակցությանը»,- նշեց նա։
«Ոչ, ինքը պիտի դեմն առներ, ոչ թե էսօր լիներ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։
Մանրամասները՝ տեսանյութում․