Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 11:48 04-03-2026

Վարդենիսում մարդ ա մեռնում, Սևանում են դիահերձում անում. Ղազարյանը՝ Վանիկ Օհանյանին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը Առեղջապահության մշտական հանձնաժողովի նախաահի թեկնածու Վանիկ Օհանյանից հետաքրքրվեց՝ ինչպես են լուծելու դիահերձարանների հարցը:

«Վարդենիսում մարդ ա մեռնում, տանում, Սևանում են հերձում: Մի 6 ժամ էլ հերթի մեջ են մնում: Ձեր նախկին գործընկերներն ասում էին՝ տրանսպորտ կա դրա համար, բայց այդ խնդիրը պետք է շատ շտապ լուծել»:

Արման Ղազարյանն անդրադարձավ նաև Վարդենիսում կառուցվող հիվանդանոցին ու պոլիկլինիկաների աշխատակիցներին, ովքեր դեկտեմբերին աշխատավարձ չեն ստացել:

Վանիկ Օհանյանը նշեց՝ աշխատավարձային հաշվարկ եղել է ու աշխատավարձ ստացել են, և չարժի նսեմացնել իշխանության արածները: