Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 7 ամիս առաջ - 22:30 03-03-2026

Ընդդիմադիրների մեջ բարբա է գնում. հարցում

Քաղաքական դաշտում շարունակվում են քննարկումներն ընդդիմադիր ուժերի հնարավոր միավորման շուրջ։ Շուտով սպասվող ընտրություններին ընդառաջ հարցը կրկին ակտիվացել է՝ արդյո՞ք ընդդիմությունը կարող է համախմբվել և միասնական ճակատով հանդես գալ ներկայիս իշխանությունների դեմ։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներով և քաղաքացիներին հարցրել․ «Ինչո՞ւ ընդդիմությանը չի հաջողվում միավորվել»։

Քաղաքացիների պատասխանները բազմազան էին, երբեմն՝ հակասական։

«Չեն ցանկանում։ Բայց եթե միավորվեն, կարող են։ Միավորվել պետք է ազգի համար, ոչ թե որևէ մեկի»,- ասաց մի տղամարդ։

Մեկ ուրիշը հակադարձեց․ «Ընդդեմ իշխանության ինչի՞ պիտի միավորվեն։ Իշխանությունն էլ է մերը, ընդդիմադիրն էլ է մերը»։

Կային նաև ավելի զգուշավոր գնահատականներ․ «Քաղաքականությունից հեռու եմ, չեմ կարող պատասխանել։ Բայց ինձ թվում է՝ հունիսի 7-ին մոտ որ գա, կսկսեն միավորվել»։

Մեկ քաղաքացի նշեց․ «Վերջերս լսեցի, որ 2-3-ը միավորվել են։ Նախընտրական փուլը դեռ չի սկսվել, սպասենք, հետո եզրակացություն անենք»։

Կային նաև կտրուկ կարծիքներ․ «Որովհետև ծրագիր չունեն»։

Մեկ այլ տղամարդ ընդգծեց․ «Իրանց մեջ էլ է բարբա գնում, չեն կարողանում լեզու գտնել։ Ամեն մեկն իր նպատակը ունի»։

Քաղաքացիներից մեկն ասաց․ «Չեն միավորվում, որովհետև լավ բան չեն թողել իրենց հետևից։ Ժողովուրդը ընտրելու է ներկայիս իշխանությանը»։

Մեկ այլ քաղաքացի նշեց․ «Եթե համախմբեն, գուցե կարողանան ինչ-որ հարց լուծել։ Բայց իրենք իրար հետ լեզու չեն գտնում, դա է խնդիրը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան