Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 7 ամիս առաջ - 21:00 03-03-2026

Պատերազմը մեզ չի սպառնում, քանի որ Նիկոլը լավ մարդ ա․ հարցում

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարձակվում են Իրանի տարածքի վրա, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմակայաններին։

Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման ընթացքում սպանվել են նաև Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Տարածաշրջանում լարվածության և պատերազմի ֆոնին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ տարածաշրջանում պատերազմը մեզ չի սպառնում, և խաղաղություն է հաստատված։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Համաձա՞յն եք Նիկոլ Փաշինյանի հետ, որ տարածաշրջանում պատերազմը մեզ չի սպառնում»։

Հարցվածների մի մասը նշեց, որ համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի հետ, որոշներն էլ հույս հայտնեցին, որ խաղաղությունը կպահպանվի։

«Չեմ կարող ասել, բայց դե, որ արդեն սաղ տվել ա չգիտես՝ ինչ կարա լինի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ անհնար է համաձայնվել Նիկոլ Փաշինյանի հետ։ «Եթե դեմ եմ Փաշինյանին, ոնց կարամ իրա ինչ-որ ասածի հետ համաձայն լինեմ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ լավ հետևանք չի սպասում այս պատերազմից։ «Հուսով եմ, որ չի սպառնա, չնայած որ ոչ մի լավ հետևանք չեմ սպասում այս պատերազմից, բայց գոնե մեզ չխփեն»,- ասաց նա։

«Մեզ չի սպառնում, որովհետև ինքը լավ մարդ ա»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան

Ձեզ գուցե հետաքրքրի