Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 7 ամիս առաջ - 18:00 02-03-2026

Փաշինյանին երկրպագում եմ. թոշակս 10 հազարով բարձրացրել է. հարցում՝ Արտաշատում

Oragir.News-ն այսօր այցելել է Արտաշատ քաղաք և անցորդներին հարց ուղղել, թե որն են համարում Նիկոլ Փաշինյանի ամենամեծ ձեռքբերումը վերջին տարիների ընթացքում։

Քաղաքացիների կարծիքները տարբեր էին՝ սոցիալականից մինչև անվտանգային թեմաներ։

Արտաշատցիների մի մասը Փաշինյանի ձեռքբերումներին թերահավատրեն վերաբերվեցին:

«Նիկոլ Փաշինյանի անունը չեմ ուզում լսել»,-ասաց հարցվածներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ ինքը ձեռքբերում դեռ չի տեսնում.

«Փոփոխություններ առանձնապես չեմ տեսնում, բացթողումներ կան»:

Եղան նաև դրական կարծիք արտահայտող արտաշատցիներ:

«Ես մտածում եմ, որ թոշակների բարձրացումն է ամենամեծ ձեռքբերումը։ Ես ստանում եմ 43 հազար թոշակ և 20 հազար նպաստ։ Սա ինձ համար բարգավաճում է։ Ասում են՝ նորից կբարձրանա։ Ինչքան աշխատենք, բյուջեն լցվի, այնքան ժողովուրդը կբարգավաճի»,- նշեց քաղաքացիներից մեկը՝ ընդգծելով նաև, որ կարևորում է աշխատանքի և ստեղծարարության գաղափարը։

Մեկ այլ անցորդ խաղաղության թեման առանձնացրեց, սակայն մտահոգությամբ․

Իսկ մեկ այլ քաղաքացի տեղական մակարդակում տեսանելի փոփոխությունները կարևորեց․ «Կոնկրետ ճանապարհներն են, մաքրությունն է, Արտաշատը գեղեցկացնում է։ Շինարարական աշխատանքներ են կատարվում, ասֆալտապատում կա»։

Մեկ այլ հարցված խաղաղությունն անվանեց առաջնային ձեռքբերում․ «Առաջնայինը խաղաղությունն է, որ ոչ մի տան մեջ արտասուք չլինի։ Թոշակների, բուժման, ճանապարհների, դպրոցների կառուցման մասով էլ գոհ ենք։ Կարևոր է, որ մարդիկ հանգիստ ապրեն»։

Հարցվածների մի մասը խուսափեց կոնկրետ գնահատականներից՝ նշելով, որ «բոլոր ղեկավարներն էլ ունեն բացթողումներ», իսկ ոմանք ընդգծեցին, որ ընդհանուր առմամբ դրական սպասումներ ունեն ապագայի վերաբերյալ։

Նշենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը ՔՊ ղեկավար ղեկավար կազմի անդամները մեծ խմբով քարոզարշավ էին իրականացրել Արտաշատում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան