Ներքին 7 ամիս առաջ - 15:43 01-03-2026

Ինչ է հայտնի Ալեն Սիմոնյանի նշանածի՝ Անելյա Գուբրյանի մասին

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշանադրվել է մոդել և դերասանուհի Անելյա Գուբրյանի հետ:

Ներկայացնում ենք մի քանի փաստ Անելյայի մասին։ Անելյա Գուբրյանը 26 տարեկան է․ ծնվել է սեպտեմբերի 2-ին Երևանում։ Նրա հասակը՝ 184 սմ, ապահովել է նկատելի պահանջարկ մոդելային ոլորտում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։

Լայն հանրությանը նա հայտնի դարձավ՝ մարմնավորելով Անիի կերպարը «Էլենի օրագիրը» հեռուստասերիալում։ Թեև կերպարը սիրվեց հեռուստադիտողի կողմից, սերիալից հետո Անելյան դերասանական ակտիվ գործունեություն չի ծավալել՝ կենտրոնանալով մոդելային կարիերայի վրա։



Նա դեռ պատանի տարիքից է մոդելային ոլորտում և համագործակցել է մի շարք հայկական բրենդների ու դիզայներների հետ, այդ թվում՝ Kivera Naynomis-ի։ Բարձր հասակն ու յուրահատուկ դիմագծերը նրան դարձրել են տարբեր ֆոտոշարքերի և ցուցադրությունների դեմք։

Ի տարբերություն շատ հանրային դեմքերի՝ Անելյան սոցիալական հարթակներում ակտիվ չէ և չունի իր անունով պաշտոնական էջեր։ Նրա խոսքով՝ սա գիտակցված ընտրություն է․ նա նախընտրում է անձնական կյանքը չհանրայնացնել և խուսափել ավելորդ ուշադրությունից։

Հարցազրույցներից մեկում Անելյան նշել է, որ սիրում է համեղ ուտել և լավ ծանոթ է տարբեր երկրների խոհանոցներին։



Երեք տարի աշխատելով ռեստորանային ոլորտում՝ նա ծանոթացել է մեքսիկական, թաիլանդական, վիետնամական և իտալական խոհանոցներին, սակայն, իր խոսքով, ինքը տանը հիմնականում չի պատրաստում՝ այդ պարտականությունը վստահելով մայրիկին ու տատիկներին։



Անելյան նաև ինքնաքննադատ է իր աշխատանքի նկատմամբ․ սերիալում նկարահանվելիս հաճախ վերանայել է սեփական խաղը՝ փորձելով կատարելագործվել։ Նրա առօրյա ոճը բնութագրվում է որպես մինիմալիստական և էլեգանտ՝ համադրելով հարմարավետությունն ու մոդելային էսթետիկան։



Սիրո մասին խոսելիս նա ընդգծել է. «Սերն այն է, երբ բացարձակ ազատության մեջ ուզում ես կապված լինել մեկին», «Կյանքն առանց սիրո կորցնում է հետաքրքրությունը»։ Նրա խոսքով՝ սեր առաջին հայացքից չի լինում, իսկ տղամարդու արտաքինում կարող է գրավել հայացքը։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան