Ուղիղ եթեր
Ավելին Տեսանյութ 3 ամիս առաջ - 13:08 01-03-2026

«Խաղալիքների պատմություն 5»-ի թրեյլերը վիրուսային է դարձել Վուդիի ճաղատ գլխի պատճառով

Ժամանակը չի խնայում ոչ մեկին, անգամ՝ Վուդիին։

Pixar-ը ներկայացրել է «Խաղալիքների պատմություն 5»-ի նոր թրեյլերը, որտեղ խաղալիքների խումբը բախվում է նոր հակառակորդի՝ պլանշետ Լիլիփեդին։



Սակայն ամենաշատը քննարկվում է մեկ դրվագ․ Վուդին հանում է գլխարկը և բացահայտում ճաղատ գլուխը։

Այս դրվագը արագորեն դարձել է վիրուսային՝ սոցիալական ցանցերում առաջացնելով կարոտի և հուզմունքի ալիք։

«Խաղալիքների պատմություն»-ի բազմաթիվ երկրպագուներ խոստովանում են, որ թրեյլերը ոչ միայն ժպիտ է պարգևել, այլև հիշեցրել՝ ժամանակը անցնում է։

Ոմանք անգամ կատակով ենթադրում են, թե «Խաղալիքների պատմություն 6»-ը կպատմի Վուդիի մազերի փոխպատվաստման մեկնելու մասին։

«Խաղալիքների պատմություն 5»-ը կինոթատրոններում կլինի հունիսի 19-ից։

Մուլտֆիլմի թրեյլերը դիտեք տեսանյութում: