Այսօր հայտնի դերասանուհի և հաղորդավարուհի Դիանա Մալենկոյի ծննդյան տարեդարձն է։ Սոցիալական հարթակները ողողված են ջերմ մաղթանքներով. գործընկերներն ու մտերիմները շտապում են շնորհավորել նրան՝ մաղթելով անսպառ սեր և ստեղծագործական նորանոր հաջողություններ։
Տասնյակ շնորհավորանքների մեջ հատկապես առանձնացել է դերասանուհի Էմմա Մկրտչյանի անկեղծ ու հուզիչ անդրադարձը։ Նա հրապարակել է արխիվային մի տեսանյութ, որտեղ ընկերուհիները վայելում են իրենց համատեղ ժամանակը, և կից գրել. «Իբր կոնտենտ էինք նկարում․․․ ինչ լավ օրեր էին։ Էնքան ուրախ եմ, որ կաս իմ կյանքում, շնորհավոր ծնունդդ։ Քեզ մաղթում եմ «ջերմ բնակարան», սերս»։
Այս ջերմ գրառումը ևս մեկ անգամ փաստում է նրանց ամուր ու անկեղծ ընկերության մասին, որը տարիների ընթացքում միայն զորացել է։ Էմմայի մաղթած «ջերմ բնակարանը» ևս մեկ անգամ ընդգծում է նրանց միջև եղած ներքին, միայն իրենց հասկանալի ու մտերիմ կապը։