Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 22:00 27-02-2026

1700 տարում նման բան չի եղել. Սինոդ ստեղծելը Եկեղեցու համար ծանր հետևանքներ կունենա

Մերի Հակոբյան

Լրագրող

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն առաջարկում է սինոդական կառույց ստեղծել, որը, իր համոզմամբ, թույլ կտա դուրս գալ իշխանություն-եկեղեցի հարաբերություններում ստեղծված ճգնաժամից:

Պատրիարքարանից հայտնում են, որ Մաշալյանն այս առաջարկով հանդես է եկել Ավստրիայում անցկացված Եպիսկոպոսական հավաքի բացման նիստի իր ուղերձում: Պոլսո պատրիարքը պնդել է, որ ներկայումս Հայ Առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհուրդը հեղինակազրկվել է:

Ըստ նրա՝ սինոդական կառույցի կազմում կարող են ընդգրկվել նաև որոշ ընդդիմադիր հոգևորականներ, ինչը կարող է հող նախապատրաստել անցումային շրջանում ելքեր որոնելու համար։

«Սա առիթ է, որ Եպիսկոպոսաց ժողովն ընտրի 12 ավագ եպիսկոպոսներ, որպեսզի այս շրջանում Մայր Աթոռի կառավարման գործին նեցուկ կանգնեն Վեհափառ Տիրոջը»,- ուղերձում նշել է Պոլսո Հայոց պատրարքը։

Մաշալյանի այս առաջարկը Հայաստանում իրարամերժ քննարկումների պատճառ դարձավ, քանի որ, շատերի պնդմամբ, սրանով Թուրքիայի իշխանությունները ուղղակիորեն միջամտում են Հայ Առաքելական եկեղեցու ներքին գործերին։

Կրոնագետ Վարդան Խաչատրյանը Oragir.News-ին հայտնեց, որ Հայ Առաքելական եկեղեցու կառավարման մոդելը պատմականորեն միաբևեռ է եղել՝ կաթողիկոսի գլխավորությամբ, իսկ սինոդային կառավարումը ավելի բնորոշ է բողոքական եկեղեցիներին, օրինակ՝ դանիականին։

Նրա խոսքով՝ սինոդային կառավարման անցումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ Եկեղեցու համար. «Մեր եկեղեցին համանման հնարավորությունը չունի, և դա ուղղակի տրանսֆորմացիա է, որը կարող է ծանրագույն հետևանքներ ունենալ մեր եկեղեցու համար։ 1700 տարվա պատմության մեջ եղած մի խոշորագույն փորձությունը կարող է դառնալ, որովհետև սինոդալ ղեկավարություն նշանակում է տարաբնույթ շահեր, նշանակում է տարաբնույթ կողմնորոշումներ»։

Խաչատրյանը նշում է, որ թեև բողոքական եկեղեցիներում գործում են սինոդալ կամ կոլեկտիվ կառավարման մոդելներ, Հայ Առաքելական եկեղեցու կառուցվածքը սկզբունքորեն այլ է։ Նրա համոզմամբ՝ բազմագլուխ կառավարման մոդելը կարող է հանգեցնել ներքին պառակտումների։

«Պետք է լինի մեկ կենտրոն, որը ղեկավարում է, միակարծիք կենտրոն, որը լավ կարողանում է գնահատել և վերաբաշխել ներքին ռեսուրսները։ Եթե հինգ հոգի են լինելու, այնտեղ բազմաթիվ շահեր են մտնելու ներս, ամեն մեկը ինչ-որ մի խմբի ներկայացուցիչը կլինի։ Դա ներքին պառակտումների լուրջ վտանգ է իր մեջ կրելու»,- ասաց նա։

Կրոնագետի խոսքով՝ Հայ եկեղեցու պատմության ընթացքում սինոդալ ղեկավարություն չի գործել․ եկեղեցին մշտապես առաջնորդվել է կաթողիկոսի գլխավորությամբ։

Անդրադառնալով Թուրքիայի հնարավոր ներգրավվածությանը՝ Խաչատրյանը նշել է, որ պատմականորեն Պոլսո պատրիարքությունը գործել է թուրքական պետության վերահսկողության միջավայրում, և այսօր ևս չի կարելի ամբողջությամբ բացառել Թուրքիայի ազդեցության գործոնը։ Նա միառժամանակ շեշտեց, որ այս մասով հստակ պնդումներ անել հնարավոր չէ։

Խաչատրյանը հավելեց, որ ներկայումս առաջնային խնդիրը եկեղեցու միասնականության պահպանումն է, և կառավարման ձևի փոփոխությունը չպետք է դառնա ներքին պառակտումների պատճառ։

Մանրամասները՝ տեսանյութում: Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
22:40 Մեր գյուղում ամենաշատը դաշտերին է վնասը եղել, կոմբայնը չի կարողանա դաշտ մտնել. Վահան Թումասյան
21:43 Երեկվա կարկուտից հետո Շիրակի մարզի Անի համայնքի մի քանի գյուղեր դեռևս հոսանքազրկված են մնում