Արտաքին 7 ամիս առաջ - 22:24 27-02-2026

Էրդողանն ընդունել է այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի վարչապետին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ընդունել է Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության վարչապետ Ունալ Ուսթելին։

Հանդիպումը տեղի է ունեցել նախագահի նստավայրում։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ընդունելության ընթացքում Ուսթելը շնորհավորել է Էրդողանին ծննդյան օրվա կապակցությամբ՝ ընդգծելով Թուրքիայի «ուժեղ առաջնորդության» դերը։

Հանդիպմանը մասնակցել են նաև Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը և արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության և տարածաշրջանային հարցերի վերաբերյալ թեմաներ։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է

Ձեզ գուցե հետաքրքրի